Այն, որ լրագրողները ոտքի են կանգնել, դա շատ դրական երևույթ է, քանի որ բոլոր տեսակի մրցակցությունն ու քաղաքական տարբեր հայացքները մի կողմ ենք դրել և որոշել ենք միասնական լինել: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
«Հարձակումները եղել են թիրախավորված, որպեսզի այդ վայրագությունները եթեր չգնան, ինչը, սակայն, խելամիտ չէ: Համացանցը ողողված է փաստերով, որը վկայում է, որ լրագրողները դարձել են թիրախավորման զոհ», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան, Հովսեփ Հովսեփյան