«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյան ուղերձ է հղել, որն էլ հրապարակել է նրա պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը:
«Ինչպես ասում էր Գևորգ Չաուշը, մենք կազատագրվենք միայն այն ժամանակ, երբ որոշենք ազգովի մեռնել, բայց մեզ հանեցին իրար դեմ՝ բաժանելով ժողովրդին ու Ոստիկանությանը։ Ոստիկանությունը պետք է գիտակցի, որ ինքը ժողովրդի մի մասն է կազմում, և կանգնի ժողովրդի կողքին, և ոչ թե՝ ռեժիմի անձնական թիկնազոր հանդես գա»,- ասված է Սմբատի ուղերձում: