Վարուժան Ավետիսյանին առաջադրված մեղադրանքներն ավելացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել: Ինչպես ArmLur.am-ին փոխանցեց նրա պաշտպան Տիգրան Եգորյանը, սա դեռևս 2015 թվականին հարուցված քրեական գործ է, որը կապված է ապրիլի 24-ի «Հարյուրամյակն առանց ռեժիմի» միջոցառումների հետ:

Թե ինչ են պատրաստվում անել, փաստաբանը չցանկացավ մանրամասնել` նշելով, որ քայլերի մասին կտեղեկացնեն առաջիկայում:

Հիշեցնենք, որ Վարուժան Ավետիսյանը հանդիսանում է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ և մեղադրվում է  Քր.օր.-ի երեք հոդվածներով՝ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը և 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը:




Լրահոս