Դավիթ Սանասարյանի կալանավորելու որոշումը բողոքարկվել է, բայց մինչ օրս նիստի օր չի նշանակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը մոտ մեկ շաբաթ առաջ դիմել էր վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը, սակայն մինչ օրս չի նշանակավել դատական նիստի օրը:

Դավիթ Սանասարյանը առողջական խնդիրներ ունի, ինչպես հայտնում է նրա պաշտպանը, երիկամներւմ ավազ է հայտնաբերվել: Հիշեցնենք, որ Սանասարյանին մեղադրանք է  առաջադրվել 225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը):




Լրահոս