ՀՔԾ-ն կոչ է անում տուժած լրագրողներին և փաստաբաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվում են թվով 6 քրեական գործեր՝ 2016թ. հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում, Մ. Խորենացի փողոցում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում, Սարի թաղում, Գյումրի քաղաքի Թատերական հրապարակում, ինչպես նաև ոստիկանության Աշտարակի բաժնում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը և փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերով:

Ըստ հաղորդումների՝ ոստիկանության ծառայողները հիշյալ օրերին հատուկ միջոցների գործադրման հետևանքով մարմնականվնասվածքներ են պատճառել տարբեր անձանց, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ անձանց բերման ենթարկելիս և դրանից հետոնրանց նկատմամբ բռնություն են գործադրել, պատճառել մարմնական վնասվածքներ, ինչպես նաև օրենքով նախատեսվածից ավելիժամանակով ապօրինի պահել են այնտեղ՝ անձանց իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինականշահերին պատճառելով էական վնաս:

Բացի այդ, ոստիկանության ծառայողները, նույն միջոցառումներն իրականացնելիս իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, ենթադրաբար խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը և բերման ենթարկվածներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ներկայացած փաստաբանների լիազորությունների իրականացմանը:

Նկատի ունենալով գործերի առանձնակի բարդությունն ու մեծ ծավալը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի որոշմամբնախաքննություն կատարելու համար կազմվել են առանձին քննչական խմբեր:

Քրեական գործերի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ՝  քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու, լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը և փաստաբաններիլիազորությունների իրականացմանը խոչընդոտած ոստիկանության աշխատակիցների շրջանակը պարզելու և մեղավոր պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Թվով 6 քրեական գործերի շրջանակներում ուսումնասիրվում են նաև զանգվածային լրատվության միջոցներով տարածված՝ հիշյալ դեպքերին առնչվող բոլոր տեսաձայնագրություններն ու հրապարակումները, բոլոր դրվագներով տարվում է անաչառ, լրիվ ևբազմակողմանի քննություն:

Հիշյալ քրեական գործերի շրջանակներում հարցաքննվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ, փաստաբաններ, ոստիկանության ծառայողներ:

Միաժամանակ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կոչ է անում հիշյալ դեպքերի ընթացքում տուժած քաղաքացիներին, փաստաբաններին, լրագրողներին (լրատվամիջոցներին) դիմել վարույթն իրականացնող մարմնին (Հասցեն՝ ք. Երևան, Վ. Վաղարշյան 13ա), առկայության դեպքում տրամադրել բռնության գործադրման, տեխնիկայի վնասման, մասնագիտական գործունեությանըխոչընդոտելու փաստերը հիմնավորող տեսաձայնագրառումները:

Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Նախաքննության ընթացքի և միջանկյալ արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս