Գերատեսչությունների տեսչական կոլեկտիվներում խուճապ է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը, որին ներկա է գտնվել նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Տեսչական բարեփոխումների գործընթացում ներգրավված բոլոր գերատեսչություններին խիստ նախազգուշացվել է՝ պրոցեսը «չքնեցնել» ու արագ առաջ տանել։ Արդեն մի քանի օր է՝ գերատեսչությունների տեսչական կոլեկտիվներում խուճապ է, բարեփոխումները նաեւ օպտիմալացում են ենթադրում, հետեւաբար՝ կրճատումներ։

Հայաստանում տեսչական բարեփոխումների 2-րդ փուլը, որի հայեցակարգն ընդունվել է 2014 թվականին, ենթադրում է Հայաստանում գործող տեսչությունների օպտիմալացում։ Այսինքն՝ ներկայումս գործող 18 տեսչությունների փոխարեն մինչեւ 2018թ. կձեւավորվեն 7 տեսչական մարմիններ, որոնք կաշխատեն նոր մոտեցումներով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս