Իշխանությունները փաստի առաջ են կանգնել. Գևորգ Կոստանյանին կվերադարձնե՞ն համակարգ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Բաղրամյան 26-ում ծրագրեր կան արդեն նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին վերադարձնել հարազատ համակարգ: Ի սկզբանե նրա հետ հեռահար պլաններ էին կապում, հնարավոր տեղափոխություններ գծագրում, եւ, ահա, այս իմպուլսիվ հրաժարականը փաստի առաջ է կանգնեցրել իշխանություններին: Կոստանյանը հարմար թեկնածու էր ոչ միայն ներսում եւ դրսում երկար-բարակ, «խուճուճ», անհասկանալի իրավաբանական տերմիններով ճառեր ասելու, քննարկումների եւ վիճաբանությունների դաշտ մտնելու համար, այլեւ ՀՀ շահերը Եվրադատարանում պաշտպանելու: Այդ է պատճառը, որ երբ նա գրել է դիմումը, նախագահականում գցել-բռնել են, որ դա պետք է ձեւակերպել առողջական խնդիրների հողի վրա, չէ՞ որ գործող դատախազներին հենց այնպես չեն ազատում աշխատանքից:

Ահա թե ինչու նախագահի խոսնակի բերանով հայտարարվեց, որ առողջական խնդիրները լուծելուց հետո նրա ներուժը կօգտագործեն պետական համակարգում: Նախագահականի մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ երբ Կոստանյանը հրաժարական է ներկայացրել, նախագահը հարցրել է` որտե՞ղ կցանկանայիր աշխատել` վճռաբեկ դատարան, նախարար, իսկ գուցե մի տեղ դեսպան գնաս,  «խախանդ» ապրես, սակայն երիտասարդ դատախազը նշել է, որ պետական համակարգում չի ցանկանում աշխատել, գոնե հիմա չի պատկերացնում: Իսկ թե ինչով է պատրաստվում զբաղվել 39-ամյա իրավաբանը, մտերիմները նշում են, թե կարող է գնալ արտերկիր, բիզնես դնել ու ապրել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս