«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վազգեն Մանուկյանի գլխավորած Հանրային խորհուրդը, որը ստեղծվել է 2008 թվականին, միայն տարածքի վարձակալության համար նախագահական նստավայրից յուրաքանչյուր տարի ստանում է 31 միլիոն 165 հազար դրամ կամ 65 հազար դոլար։
Խորհուրդը գտնվում է Հանրապետության հրապարակի շրջակայքում՝ «Էրեբունի պլազա» հյուրանոցի 6-րդ հարկում և զբաղեցնում է 236 քմ տարածք գրավող երեք սենյակ։ Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդն ընդհանրապես ֆինանսավորվում է նախագահականից, և խորհրդի աշխատակազմը յուրաքանչյուր ամիս իր աշխատավարձը հենց նախագահականից էլ ստանում է։ Հետաքրքիր է, որ պետական կառավարման այսքան շենքերի դեպքում իշխանությունները 3 սենյակ չեն կարողացել տրամադրել Հանրային խորհրդին, որ այսքան վարձակալության գումար են հատկացնում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։