Sinquefield Cup. Լևոն Արոնյանը զիջում է դիրքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի 7-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ ոքի: Լեւոն Արոնյանը սեւերով միավորը կիսել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

7-րդ տուրից հետո միանձնյա առաջատար 4.5 միավոր հավաքած ամերիկացի Ուեսլի Սոն է: Հայկական շախմատի առաջատարն ունի 3.5 միավոր և Վիշվանաթան Անանդի ու Ուեսլի Սոյի հետ բաժանում է 4-8-րդ տեղերը:

Sinquefield Cup-2016, 7-րդ տուր

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) – Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Լին Դիրեն (Չինաստան)՝ 0.5:0.5




Լրահոս