Իրենց կոտորեցին, գնում են` հանգստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 10-ին մի քանի մարզպետների արձակուրդ ուղարկելու մասին որոշումներ է ստորագրել: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ մասնավորապես երեկվանից մինչեւ օգոստոսի 24-ը արձակուրդում կլինի Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Նրանից բացի՝ արձակուրդ են մեկնել նաեւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Կարապետ Գուլոյանն արձակուրդ կմեկնի օգոստոսի 15-ից եւ կվերադառնա նույն ամսի 25-ին, իսկ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը արձակուրդում կլինի օգոստոսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը:




Լրահոս