ՊԵԿ-ը ավելի քան մեկ միլիոն դրամով 6 հատ հեռուստացույց է գնել. թե ինչ են դիտելու, հայտնի չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն այս տարվա հունիսի 20-ին «Դելտա-Դայանա» ընկերության հետ գույքի ձեռքբերման պայմանագիր է կնքել: Ըստ այդմ, ՊԵԿ-ը գնել է 6 հատ հեռուստացույց: Դրանցից 3-ը «Toshiba 32» մոդելի հեռուստացույցներ են, որոնցից յուրաքանչյուրի համար ՊԵԿ-ը վճարել է 180 հազար դրամ:

Գնել են նաեւ 2 հատ «Samsung 40H5100» մոդելի հեռուստացույց, որոնցից յուրաքանչյուրի համար վճարվել է 226 հազար դրամ, իսկ 1 հատ «Samsung 48j5200» մոդելի հեռուստացույցի համար վճարել են 350 հազար դրամ: Այսպիսով ՊԵԿ-ը 6 հատ հեռուստացույցի համար պետբյուջեից ծախսել է ընդհանուր 1 միլիոն 342 հազար դրամ: Թե ինչ պիտի դիտեն, դեռ պարզ չէ:




Լրահոս