Դիլիջանում տղամարդը փորձել է սպանել եղբոր կնոջը նրան սիրելու պատճառով. ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 6-ին Դիլիջանում 45-ամյա Վարդան Եսայանը որսորդական հրացանով կրակել է իր եղբոր կնոջ՝ 37-ամյա Գայանե Կոխլիկյանի վրա: Որովայնի աջ հատվածում ծանր վիրավոր Գայանեին տեղափոխել են Դիլիջանի բժշկական կենտրոն: Վ. Եսայանը փախուստի է դիմել: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Իրավապահներից տեղեկացանք, որ անհետանալուց առաջ Վարդանը գրություն է թողել, որտեղ հայտնել է, որ սիրում է եղբոր կնոջը եւ այդ պատճառով ինքնասպան է լինելու: Հնարավոր է, որ այդ մտադրությունը Դիլիջանի անտառում նա արդեն իրականացրել է:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս