«Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Պավել և Արամ Մանուկյանների պաշտպան Ինեսսա Պետրոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալների բուժումները շարունակվում է, նկատվում են դրական միտումներ. «Վերքերը բացել են, կարեր դրել, մշակել և հիմա ապաքինման ընթացքն է նրանց մոտ, սակայն դեռևս քայլել չեն կարողանում»:
Պատասխանելով մեր այն հարցին, թե կա՞ անհրաժեշտություն նրանց այլ հիվանդանոց տեղափոխելու, Պետրոսյանն ասաց. «Հիվանդասենյակը լավն է, պայմանները բավարար, բայց նրանք սկզբում բուժվում էին Էրեբունի բկ-ում և կարծում եմ, որ ճիշտ կլիներ այնտեղ էլ շարունակեին նաև հետագա բուժումը»:
Նշենք, որ այսօր լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի վիրահատող բժշկի վրա ճնշում է եղե: Նրան պարտադրել են, որ վիրահատության ժամանակ կտրի հերոսի ոտքերը:
Փաստաբանը այս լուրը մեկնաբանել չցանկացավ՝ հորդորելով դա ճշտել տարածողից:
ԲԿ-ից մեր հարցին ի պատասխան կտրականապես հերքեցին այդ լուրերը: