Խանդոյան եղբայրները վաճառել են իրենց մոր ոսկիները և փամփուշտներ հայթհայթել առաջնագիծ տանելու համար (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու օրվանից հետո Ռիմա մայրիկը քուն ու դադար չունի. օրեր շարունակ հետևել է գնդի ներսում ծավալվող իրադարձություններին, քանի որ պատերազմի մասնակից որդին` Արայիկ Խանդոյանը՝ Միայակ Գայլը, գունդը գրավողների թվում է եղել: Իսկ հուլիսի 17-ից օրեր անց էլ ձերբակալվել, ապա կալանավորվել է նրա՝ Արցախյան պատերազմի մասնակից մյուս որդին՝ Արարատ Խանդոյանը: Այժմ Ռիմա մայրիկի միակ երազանքը որդիներին ազատության մեջ տեսնելն է:

ArmLur.am-ի հետ զրույցում նա պատմեց, թե ինչպես է Խանդոյանների ընտանիքը բնակություն հաստատել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում և ինչպես են որդիները հերոսաբար մասնակցել Արցախյան պատերազմին:

Պատերազմի տարիներին իր որդիները վաճառել են տան ողջ ոսկեղենը՝ գեթ մեկ փամփուշտ հայթայթելու և սահման ուղարկելու համար:

Ավերիչ երկրաշարժի, Արցախյան պատերազմի ծանր փորձություններից հետո Ռիմա մայրիկը փորձում է հաղթահարել հերթական փորձությունը: Նրա ցանկությունը մեկն է. Ազատության մեջ տեսնել իր որդիներին:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս