Երբ ժամանակին ԱԱԾ-ի կողմից հայտարարություն էր տարածվում, որ ինքնակամ հանձնվելու դեպքում Սասնա ծռեր խմբավորման անդամների նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, բոլորը ակտիվորեն դա տարածում էին. ինչո՞ւ հիմա էլ չեն բարձրաձայնում, որ դա չի կատարվում,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալեք Ենիգոմշյանի և «Սասնա ծռերի» անդամ Մհեր Մազմանյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա նաև նշեց, որ այս փուլում ձեռնպահ կմնա ՄԻԵԴ դիմելուց. «Առաջին կալանքի փաստով ՄԻԵԴ դիմելն այնքան էլ տեղին չէ, որովհետև Եվրոպական դատարանի դատավորները մի փոքր այլ պատկերացումներ ունեն և նրանց մոտ օրենսդրությունն այլ է: Նրանք տեսնում են պատանդներ վերցնել, շինություններ գրավել, դիտարկում են, որպես ահաբեկչություն և նրանց բացատրել, որ դա այլ նպատակով է եղել, բավականին բարդ է»: