ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկը, որտեղ նախ ծանոթացել է զինվորների առօրյային եւ պայմաններին, ապա բարձրացել դիրքեր եւ զրուցել առաջնագիծը պահող զինվորների հետ:

 

 

 
ՀԱՐՑ. Ծնողներս վաղուց ամուսնալուծվել են, հայրս ճշտապահորեն մուծել է ապրուստադրամը: Երբ ես բյուջետային հիմունքներով ընդունվեցի համալսարանի առկա բաժին, հայրս շարունակում էր վճարել: Չափահասությունից հետո վճարեց եւս մեկուկես տարի, սակայն վերջերս հաշվապահությունում հայտնեցին, որ ես այլեւս չեմ ստանում ապրուստադրամ: Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք հայրս իրավունք ունի հրաժարվել ապրուստադրամը վճարելուց:

Սիլվա Իսոյան (24 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ ԸՕ 68 հոդվածը պարտավորում է ծնողներին պահել իրենց երեխաներին: Երեխա են համարվում 18 տարին չբոլորած անձինք (ՀՀ ԸՕ 41 հոդվածի կետ 1): Ծնողները կարող են պահել իրենց երեխաներին ինքնակամ, այդ թվում նաեւ վճարել ապրուստադրամ նրանց պահման համար անգամ երեխաների չափահաս դառնալուց հետո: Դա նրանց իրավունքն է եւ ոչ թե պարտականությունը:
Ծնողները պարտավոր են պահել իրենց չափահաս երեխաներին, եթե նրանք անաշխատունակ են եւ օգնության կարիք ունեն (ՀՀ ԸՕ 73 հոդված): Անաշխատունակությունը, որպես օրենք, մարդու առողջության լուրջ խաթարումն է օրգանիզմի գործունեության լուրջ խանգարմամբ, որն հանգեցնում է մասնագիտական աշխատունակության զգալի կամ ամբողջական կորստի կամ էլ լուրջ դժվարությունների կյանքում: Հետեւաբար, ծնողները կարող են հարկադրվել պահել իրենց չափահաս երեխաներին, եթե երեխաներն ունեն առողջության լուրջ խաթարում օրգանիզմի գործունեության խանգարմամբ, որն հանգեցնում է մասնագիտական աշխատունակության զգալի կամ ամբողջական կորստի կամ էլ լուրջ դժվարությունների կյանքում:
շարունակելի

Ձեր իրավախորհրդատուփաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կայուն դրամական գումարի չափը որոշում է դատարանը՝ ելնելով երեխայի համար նրա ապահովվածության նախկին մակարդակի առավելագույնս պահպանման հնարավորությունից՝ հաշվի առնելով կողմերի նյութական ու ընտանեկան դրությունը եւ ուշադրության արժանի այլ հանգամանքներ: Եթե յուրաքանչյուր ծնողի մոտ երեխաներ են մնում, ավելի պակաս ապահովված ծնողի օգտին մյուս ծնողից բռնագանձվելիք ալիմենտի չափը դատարանը որոշում է ամեն ամիս բռնագանձվող կայուն դրամական գումարով:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ ժամկետով է հետ կնքվում առողջության ապահովագրության պայմանագիրը, եւ ե՞րբ է այն ուժի մեջ մտնում:

Հերմինե Ջահուկյան (36 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ առողջության ապահովագրության պայմանագիրը կնքվում է 365 օր ժամկետով: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովագրական ընկերությանն ապահովագրավճարի կամ դրա` պայմանագրով նախատեսված չափով առաջին մասնաբաժնի վճարման պահից 10 օր հետո, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Պայմանագրով կարող է նախատեսվել ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ, օրինակ` եթե աշխատողը 2013թ. առողջության ապահովագրության պայմանագիր է կնքել հունիսին, ապա նոր պայմանագիրը կարող է կնքվել, օրինակ, փետրվարին, սակայն այն ուժի մեջ է մտնում հունիսին` նախորդ պայմանագրի գործողության դադարման օրը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պետական ծառայողներին տրամադրվում է սոցիալական փաթեթ՝ 132.000 դրամի չափով, որի ներքո նրանք կարող են ձեռք բերել առողջության ապահովագրություն, իրականացնել հիփոթեքային վարկի ամսական մարում, օգտագործել ուսման վարձերի, ինչպես նաեւ հանգստի համար ՀՀ-ում եւ Լեռնային Ղարաբաղում: Ապահովագրավճարը կազմում է 52000 դրամ, որը պարտադիր է, բայց ապահովագրվող անձը կարող է նաեւ ձեռք բերել ամբողջական փաթեթը, որն արժի 132.000 դրամ: Հավելենք, որ կառավարության կողմից վերջերս ընդունված որոշմամբ՝ հանգստի բաղադրիչը ժամանակավորապես կասեցվել է:




Լրահոս