Գրեթե բոլոր հարցերում մենք ձախողվել ենք. Եղիշե Պետրոսյանն ապաքինվելուց հետո կրկին հարթակում կլինի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես իմ  էությամբ շատ անհանգիստ մարդ եմ և չի եղել որևէ բան, որի ժամանակ ես կողքից նայողի դերում հանդես կգամ, ես բնականաբար կլինեմ հարթակում, որովհետև սա ինձ համար ոչ թե սելֆի անել է, այլ համոզմունք և եթե ես կարող եմ իմ ժողովրդի համար ինչ-որ բան անել, ապա դա անում եմ անկախ դրա հետևանքներից: ArmLur.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը:

Պետրոսյանը փաստում անընդհատ ժողովրդի մեջ լինելով ավելի շատ բան ես տեսնում ու հասկանաում. «Ի տարբերություն մեր իշխանությունների ես շատ եմ շփվել ժողովրդի հետ և բոլորի աչքերի մեջ նայելով հասկացել եմ, որ մարդիկ այսօր դժբախտ են»:

Երգչի խոսքերով այսօր մենք չունենք համակարգ, որը ժողովդրի շահերն ու իրավունքները կպաշտպանի. «Մենք այսօր չունենք ոստիկանություն՝ նրանք մլիցեք են, դա է սազում նրանց: Նրանց հագցնում են, զինում, որ գան մեր գլուխը ջարդեն, որտեղ եք նման բան տեսել»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս