Բացվել է վաստակավոր շինարար Ռաֆայել Կանեցյանի հուշատախտակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի Ամիրյան 12 հասցեում հանդիսավորությամբ բացվել է վաստակավոր շինարար, պետական մրցանակի դափնեկիր Ռաֆայել Կանեցյանի հուշատախտակը:
Վաստակավոր շինարարը 1974-1991թթ ապրել է այս շենքում: Հուշատախտակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է նրա որդուն՝ Սամվել Կանեցյանին եւ Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանին: 
Միջոցառմանը մասնակցել են նաեւ Ռաֆայել Կանեցյանի ընտանիքի անդամները, գործընկերներն ու շինարարի սաները:




Լրահոս