Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգում աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի հետ եզրափակիչ մարտում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում գյումրեցի ըմբիշը ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության մատնեց թուրք Չենկ Իլդեմին: Իսկ նրա կուբացի մրցակիցը կիսաեզրափակչում հաղթել է շվեդ Շտեֆան Շչոենից:
Ինչպես հայտնի է, Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտում պարտություն կրեց՝ բավարարվելով արծաթե մեդալով:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել նաև Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում և լքել պայքարը: