ԼՂՀ-ն կդառնա լիարժեք նախագահական. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ խորհրդարանի կայքում երեկ հրապարակվեց Արցախում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, ըստ որի՝ հայկական երկրորդ պետությունը պատրաստվում է կիսանախագահականից անցում կատարել լիարժեք նախագահական կառավարման համակարգի: Հայեցակարգում չի նշվում, թե երբ է անցկացվելու սահմանադրական հանրաքվեն, եւ դրանից հետո առաջին նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները երբ են անցկացվելու: Սակայն առանց այդ էլ իրավիճակը պարզ է:

Դեռեւս այս տարվա հունիսի 9-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները որոշել են, որ սահմանադրական փոփոխություններից հետո Բակո Սահակյանը կշարունակի պաշտոնավարել մինչեւ 2020 թվականի մայիսը` ԼՂՀ 6-րդ գումարման խորհրդարանի լիազորության ավարտը: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Արցախում սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան մինչեւ եկող տարվա սեպտեմբերը, արդյունքում միաժամանակ կարձանագրվի, որ մինչեւ գործող խորհրդարանի լիազորության ավարտը կգործի կառավարման հին կիսանախագահական կարգը, գործող նախագահը կշարունակի պաշտոնավարել մինչեւ նոր ԱԺ-ի եւ նախագահի ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան միաժամանակ` 2020 թվականի ապրիլին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս