Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին հագեցած միջազգային ծրագիր է սպասվում: Այս մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել է հանրապետության ԱԳ նախարար Էռլան Իդրիսովը:
«Աշնանը մենք կմեկնենք Լեհաստան, Սերբիա: Ինչպես նաև մենք հրավիրված ենք Չինաստանում սեպտեմբերի սկզբին կայանալիք «Մեծ քսանյակ»-ի գագաթաժողովին: Ղազախստանի նախագահն աշնանը կայցելի նաև Հայաստան, Ադրբեջան, Ճապոնիան, Կորեա, Սաուդյան Արաբիա և Հորդանան»,-ասել է Իդրիսովը Աստանայում արտասահմանյան դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: