Անդրիաս Ղուկասյանն արդեն 17 օր հացադուլի մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» շարժման ձերբակալված անդամ Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ Անդրիաս Ղուկասյանը շարունակում է հացադուլը. «Անդրիասն այս օրերին նա միայն ջուր է խմում»:

Փաստաբանը նաև նշեց, որ իրենք դիմել են Վերաքննիչ դատարան, սակայն մինչ այժմ դատական նիստ նշանակված չէ. «Դիմել ենք Վերաքննիչ դատարան կալնավորման որոշումը բողոքարկելու համար, սակայն մինչ այժն ծանուցում չենք ստացել, և նիստի օր նշանակված չէ»:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Նա   մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։




Լրահոս