Նոյեմբերի 18-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցում այրվում են ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.55-ին, մարվել՝ 01.08-ին:
Պարզվել է, որ Անդրանիկի փողոցի թիվ 123 շենքի մոտակայքում այրվել է կայանված “Մերսեդես” մակնիշի 81 ՏՏ 100 պետհամարանիշով ավտոմեքենան ամբողջությամբ և “ՎԱԶ-2121” մակնիշի 85 OD 888 պետհամարանաիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը, դիմապակին, առջևի երկու նստատեղերը: