Պավել Մանուկյանին վաղը Դատապարտյալների հիվանդանոցում կվիրահատեն, նշեց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Փաստաբանը նաև ասաց, որ արդեն Արամ Մանուկյանը փորձ է արել հենակների միջոցով քայլել, սակայն մեկ-երկու քայլ է կարողացել անել. «Արամի վիճակը մյուսների համեմատ բավարար է, նա արդեն փորձեր է անում քայլելու, սակայն Պավելի վիճակն այնքան էլ լավ չէ, նա վիրահատության կարիք ունի, որը տեղի կունենա վաղը»:
Ինեսա Պետրոսյանը նաև նշեց, որ չնայած Պավել Մանուկյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, այնուամենայնիվ այսօր Վերաքննիչ դատարանում իր գործով կայանալիք նիստին նա կմասնակցի:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: