«Ալյանս» կուսակցության վարչությունը հաստատեց Գյումրի քաղաքի ավագանու թեկնածուների ցուցակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության վարչության հանդիպումը կուսակցության Գյումրի քաղաքի ավագանու անդամի թեկնածուների հետ: Հանդիպման ժամանակ թեկնածուները կուսակցության նախագահին և վարչությանը ներկայացրեցին Գյումրի քաղաքի զարգացմանն ուղղված սեփական ծրագրերն ու մոտեցումները և հրապարակեցին Գյումրի քաղաքի հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների «Ալյանս» կուսակցության նախընտրական ծրագրից որոշ կետեր: «Ալյանս»-ի վարչության անդամները Գյումրի քաղաքին վերաբերող հարցեր ուղղեցին ավագանու թեկնածուներին: Պատասխանելով վարչության անդամների հարցերին «Ալյանս» կուսակցության Գյումրու ավագանու անդամի թեկնածուները ներկայացրեցին սեփական տեսլականն ու մոտեցումները կապված, մասնավորապես նոր աշխատատեղեր ստեղծելու, անօթևանների խնդիրների լուծման, բնակարանաշինության, ՏՏ ոլորտին անչվող, արտագաղթի վերաբերյալ խնդիրների հետ:

Քննարկվեցին նաև ընտրական գործընթացի վերահսկողության վերաբերյալ հարցեր: «Ալյանս» կուսակցության վարչության անդամները իրենց պատրաստակամությունը հայտնեցին հոկտեմբերի 2-ին անձամբ մասնակցելու Գյումրի քաղաքի ընտրական տեղամասերի աշխատանքներին վստահված անձի կարգավիճակով՝ ընտրությունների բնականոն ընթացքը վերահսկելու և ընտրախախտումներ թույլ չտալու համար:
«Ալյանս» կուսակցության վարչությունը քվեարկությամբ հաստատեց Գյումրի քաղաքի ավագանու թեկնածուների ցուցակը և որոշում կայացրեց Գյումրի քաղաքում առաջիկա օրերին հիմնել ևս 2 նոր գրասենյակ՝ կուսակցության գործունեության շրջանակը առավել ընդլայնելու և գյումրեցիների համար կուսակցության ծրագրերն ու մոտեցումները առավել հասանելի դարձնելու համար:

Լրատվական ծառայություն




Լրահոս