39-ամյա կնոջ մահվան դեպքի մեջ մեղադրում են «Մարգարյան» հիվանդանոցի բժիշկներին. հարազատները չեն հանձնվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 1­-ին մահացած Վարդենիսի բնակիչ, 39­-ամյա Կարինե Աղաբեկյանի մահվան դեպքի առնչությամբ նոր հանգամանքներ են ի հայտ եկել:

Կարինե Աղաբեկյանի հարազատները գտնում են, որ կնոջ վիճակի վատացման պատճառները՝ շնչահեղձություն և արյունահոսություն, զուգորդվել են, և քանի որ բուժող բժիշկը՝ Սարգիս Բարսեղյանը,  սկզբնական շրջանում ուղղակիորեն բուժ. անձնակազմից թաքցրել է Կ.Աղաբեկյանի վիճակի վատացման փաստը մինչև այն ժամանակ, երբ այլևս անհնար է եղել թաքցնելը:

Նրանք նշում են, որ կգնան մինչև վերջ և արյունը ջուր չի դառնա:

Կարինե Աղաբեկյանի վիճակի վատացումը և նույնիսկ անդառնալի համարվող հետևանքները՝ թոքերի այտուց, գլխուղեղի այտուց, առաջացել են 19.08.2015 թվականի ժամը 13:50-ից մինչև 14:30-ը, ինչը համապատասխանում է առաջին վիրահատության ավարտի և ախտորոշիչ հիստերոսկոպիկ միջամտության ժամանակահատվածին:

Հիշեցնենք, որ մինչ «Էրեբունի» ԲԿ տեղափոխվելն Աղաբեկյանը եղել է «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում» ՝ Մարգարյան հիվանդանոցում: Նա օգոստոսի 19­-ին վիրահատվել է, վիրահատությունից հետո 14 օր գիտակցության չի եկել: «Էրեբունի­»-ում բժիշկները մոտ երկու շաբաթ պայքարելուց հետո չեն կարողացել փրկել կնոջ կյանքը:

Նշենք, որ «Մարգարյան» հիվանդանոցում գրանցված կնոջ մահվան ևս մեկ դեպք հասել է ՄԻԵԴ:




Լրահոս