Օրերս Լոռու մարզում հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի հայրենի Դսեղ գյուղում` իր անվան թանգարանի տարածքում, ծառահատումներ են կատարվել: shamshyan.com-ի փոխանցմամբ` վանդալիզմ իրականացնողների ինքնությունն անհայտ է:
ArmLur.am-ը կատարվածի մանրամասներից հետաքրքրվեց Դսեղի համայնքապետ Նորիկ Քոչարյանից:
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս անցած տարի ուժեղ քամու հետևանքով խոշոր ծառեր էին կոտրվել, որի հետևանքով կարող էր վնասվել թանգարանի շենքը:
Համայնքի ղեկավարի կարծիքով, ըստ երևույթին, մշակույթի նախարարությունը կամ մեկ այլ կառույց է որոշել, որ պետք է ծառահատումներ լինեն: «Ուրիշ բան չի կարող լինել այստեղ»:
Մշակույթի նախարարությունից դեռևս պարզաբանում ստանալ չհաջողվեց:
Լուսանկարը` shamshyan.com-ի: