Ռիո դը Ժանեյրոյում շարունակվում են 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
Այսօր վաղ առավոտյան ավարտվեց մրցումային 12-րդ օրը, որում Հայաստանի հավաքականը մասնակից չուներ: Այնուամենայնիվ, մեդալային հաշվարկում մեր ընտրանին (1 ոսկե, 3 արծաթ) շարունակում է զբաղեցնել 36-րդ հորիզոնականը:
Առաջատարը նախկինի պես ԱՄՆ-ի հավաքականն է, որն ունի 30 ոսկե, 32 արծաթե և 31 բրոնզե մեդալ: Երեկվա համեմատ թոփ-10-ում զգալիորեն առաջադիմել է Ճապոնիան, որը բարձրացել է 6-րդ տեղ:
Մեդալային հաշվարկի լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի.
Տեղ |
Երկիր |
Ոսկի |
Արծաթ |
Բրոնզ |
Ընդ. |
1 |
ԱՄՆ |
30 |
32 |
31 |
93 |
2 |
Մեծ Բրիտանիա |
19 |
19 |
12 |
50 |
3 |
Չինաստան |
19 |
15 |
20 |
54 |
4 |
Ռուսաստան |
12 |
14 |
15 |
41 |
5 |
Գերմանիա |
12 |
8 |
9 |
29 |
6 |
Ճապոնիա |
10 |
5 |
18 |
33 |
7 |
Ֆրանսիա |
8 |
11 |
12 |
31 |
8 |
Իտալիա |
8 |
9 |
6 |
23 |
9 |
Հոլանդիա |
8 |
4 |
3 |
15 |
10 |
Ավստրալիա |
7 |
8 |
9 |
24 |