Գյումրու ընտրությունները կարող են առանձնանալ անհավանական դաշինքներով. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալիք ընտրությունները կարող են առանձնանալ անհավանական դաշինքներով։ Տեղեկություններ կան, որ, օրինակ, Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը մտադիր է աջակցել Արթուր Բաղդասարյանի կուսակցին՝ Հովհաննես Մարգարյանին։ «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Ստեփան Մարգարյանը մեզ հայտնեց. «Վերջնական որոշում կկայացնի տեղական մարմինը՝ համաձայնեցնելով վարչության հետ, իսկ որոշում դեռ չի կայացվել»։ Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ ԳԱԼԱ-ին աջակցելու որոշում են կայացրել ՀԱԿ-ը եւ «Լուսավոր Հայաստանը»,  իսկ «Քաղաքացիական պայմանագիրը», հավանաբար, հանդես կգա մենակ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս