Ավարտվեց Պավել Մանուկյանի գործով դատական նիստը. ինչ որոշեց դատարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ դատարանում քիչ առաջ ավարտվեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի գործով դատական նիստը: ArmLur.am-ին ազատամարտիկի պաշտպան Հարություն Բաղդասարյանը հայտնեց, որ դատարանը մերժել է պաշտպանների` խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը. «Ավարտվեց գործի վարույթի քննությունը, դատարանը պաշտպանական կողմի միջնորդությունը մերժեց, հիմնավորումն էլ, կարծում եմ, կլինի այնպիսին, ինչպիսին մնացածինն է՝ կարող է խուսափել, թաքնվել կամ խանգարել գործի քննությանը»:

Նա նաև տեղեկացրեց, որ Պավել Մանուկյանի վիրահատությունը կկայանա այսօր՝ կեսօրին` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:




Լրահոս