Տուլայի շրջանի դատախազությունը բողոքարկել է ՀՀ քաղաքացի Գառնիկ Հարությունյանի դատավճիռը, փոխանցում է Regnum-ը՝ հղում անելով տարածաշրջանային դատախազությանը:
Դատախազությունում համարել են, որ վարորդի դատավճիռը չափազանց մեղմ է: Այն կարող են խստացնել:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 3-ին Տուլայի շրջանում վթարի էր ենթարկվել «Մոսկվա-Երևան» ավտոբուսը: Ավտոբուսի ղեկին է եղել 45-ամյա Գառնիկ Հարությունյանը: Վթարի հետևանքով 8 մարդ տեղում մահացել է, ավելի ուշ հիվանդանոցում մահացել է ուղևորներից ևս մեկը: Եվս 34 ուղևոր տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Դատարանի որոշմամբ՝ Հարությունյանը 4,5 տարվա ազատազրկման է դատապարտվել: Դատարանը հաստատել է, որ վարորդը գերազանցել է արագությունը՝ ժամում ավելի քան 112 կմ: Ավտոբուսի 45 ուղևորները չեն օգտագործել անվտանգության գոտիները: