«Իշխանությունն իմ նկատմամբ ևս մեկ ապօրինի քայլ է անում». Արայիկ Խանդոյանը ցանկանում է առաջադրվել ՏԻՄ ընտրություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում 2016 թ սեպտեմբերի 18-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի մայրը` տիկին Ռիման, ArmLur.am-ին հայտնեց, որ որդին որպես թեկնածու ցանկանում է առաջադրվել, սակայն Քրեակատարողական հիմնակի ղեկավարությունը անհիմն ձգձգում է և լիազորագիր չի տալիս Արայիկ Խանդոյանի վստահորդինխախտելով ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքը:

Այսօր ըստ օրենքի առաջադրվելու վերջին օրն է, եթե քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը շարունակի նման գործելաոճը, այս հարցը քննվելով անցնելու է ՀՀ դատական համակարգի բոլոր ատյանները և հասնելու է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

Ստորև ներկայացնում ենք նաև Արայիկ Խանդոյանի հայտարարությունը:

14051598_1082068448538969_5599416497612486465_n




Լրահոս