Ռուսաստանը չէր կարող առավել հուսալի ընկեր գտնել, քան Թուրքիան է. Չավուշօղլու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը չէր կարող առավել հուսալի ընկեր գտնել, քան Թուրքիան է, կողմերը բացահայտ քննարկել են տարաձայնությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Sputnik Turkish-ի հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Թուրքիայի համար տարածաշրջանում լավագույն ընկերն է: «Եվ Ռուսաստանը նույնպես չէր կարող ավելի հուսալի ընկեր գտնել, քան Թուրքիան է»,-ասել է Չավուշօղլուն:

Անկարայի և Մոսկվայի միջև, թուրք նախարարի խոսքով, կարող են հետագայում ևս տարաձայնություններ լինել, սակայն ա  գլխավոր նպատակը երկկողմ համագործակցությունն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելն է: «Այդ ընթացքում մենք մեծ նշանակություն ենք տվել Ռուսաստանին ուղղված մեր զուսպ և հավասարակշռված հայտարարություններին: Մենք պատժամիջոցներ չսահմանեցինք Ռուսաստանի դեմ՝ հավատարիմ մնալով մեր խոստմանը»,- հավելել է նա:




Լրահոս