«Սասնա ծռերի» անդամը հայերենին չի տիրապետում. նրան գործերը ռուսերենով չեն տրամադրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի պաշտպանական կողմի՝ նրա նկատմաման խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, և նա կմնա կալանքի տակ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը. «Վարույթն իրականացնող մարմինը ներկայացրեց իր դիրքորոշումը, այն է՝ Թաթուլ Թամրազյանը կթաքնվի վարույթ իրականացնող մարմնից, կխոչընդոտի նախաքննությանը, սակայն որևէ տեղեկություն, նյութ, որը հիմնավոր կդարձներ այդ դիրքորոշումը, դատարանին չի նեկայացվել»։

Թամրազյանի առողջական իրավիճակի վերաբերյալ փաստաբանն ասաց, որ նա գտվում է Դատապարտյալների հիվանդանոցում, հրազենային վնասվածքը ստացել է որովայնի շրջանում, և օրական մի քանի անգամ բժիշկները նրան ցավազրկող են ներարկում: Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ Թամրազյանը հայերենին չի տիրապետում, սակայն Թամրազյանին փաստաթղթերը ռուսերեն չեն ներկայացվում, պարզապես տրամադրվել է թարգմանիչ։ Այսօր բողոք կներկայացնի Դատախազություն՝ քննիչների բողոքները վիճարկելու փաստով։




Լրահոս