Քրեակատարողական վարչության պատասխանը Արայիկ Խանդոյանի առաջ քաշած բողոքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի պատասխան ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի  կալանավոր Արայիկ Խանդոյանի փաստաբանի` այսօր լրատվամիջոցներում հրապարակած տեղեկատվության, համաձայն որի` արդեն 3-րդ օրն է` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը չի հաստատում կալանավոր Արայիկ Խանդոյանի լիազորագիրը, որի միջոցով վերջինիս վստահված անձը պետք է կազմակերպի ՏԻՄ ընտրություններում Ա. Խանդոյանի թեկնածության առաջադրումը, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը պարզաբանում է հետևյալը.

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը Արայիկ Խանդոյանի` իրեն «լիազորագրի 4 բնօրինակ» տրամադրելու մասին դիմումը ստացել է օգոստոսի 17-ին:

Հայտնում ենք, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն որոշման` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետը ստորագրությամբ և զինանշանի պատկերմամբ կնիքով հաստատում է կալանավորված անձի կողմից ներկայացված լիազորագիրը:

Լիազորագրի բոլոր 4 օրինակները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ներկայացվել են  միայն այսօր`օգոստոսի 19-ին` ժամը 13.20-ի սահմաններում, և հաստատվել են ժամը 13.35-ին:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին




Լրահոս