Ինչպես արդեն ArmLur.am-ն հայտնել էր, օգոստոսի 9-ին Արարատի մարզի Այգեպատ համայնքի բնակիչ 50-ամյա Հենրիկ Աղեկյանը հատել էր սահմանը և հայտնվել Ադրբեջանի տարածքում:
ArmLur.am-ը զրուցեց սահմանն անցած Հենրիկ Աղեկյանի եղբոր` Անդրանիկ Աղեկայանի հետ` հասկանալու համար, թե արդյո՞ք նորություններ ունի եղբորից, թե ոչ:
Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ եղբայրն այս պահին գտնվում է Նախիջանում Կարմիր խաչի ձեռքը:
«Հա ինչ-որ ընդեղ ա, չեմ իմանում, ես տենց եմ իմանում»:
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ սահման հատած Աղեկյանի մոտ բանակից գալուց հետո է նկատվել հեգեկան խնդիրները:
«Է՛ս էլ 4-5-րդ անգամն ա, որ փոձել ա սահմանն անցնի»,-հավելեց նա:
ArmLur.am-ը փորձեց կապվել նաև Կարմիր խաչի հետ, սակայն մեզ այդպես էլ չպատասխանեցին: