Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին` ծննդյան 65-ամյակի կապակցությամբ:
Ուղերձում ասված է. «Վեհափառ Տեր, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այս բոլոր տարիների ընթացքում Դուք անձնվիրաբար ծառայել եք Հայրենիքին ու հարազատ ժողովրդին:
Այսօր էլ շարունակում եք Ձեր անգնահատելի նպաստը բերել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացման, պետություն-եկեղեցի կապերի զարգացման, միջեկեղեցական փոխգործակցության խորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման հայրենանվեր գործին:
Վստահ եմ` ամենազոր Աստծո կամոք այսուհետ էլ կշարունակեք անմնացորդ իրականացնել Ձեր վեհ առաքելությունը` հանուն մեր ժողովրդի բարօրության եւ համազգային նպատակների իրականացման: Վեհափառ Տեր, Մեկ անգամ եւս ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս եւ բարեմաղթանքներս` Ձեր հիշարժան հոբելյանի առթիվ: Արեւշատություն, խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ»:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ