Փոխոստիկանապետ, ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, ով հուլիսի 31-ի դեպքերից հետո ուղարկել էին մեկամսյա արձակուրդի, հետ է կանչվել։
Փորձեցինք ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանից ճշտել, թե ինչով է պայամանվորված նրա ետ կանչումը, որին ի պատասխան Ահարոնյանը նշեց, որ Երանոսյանը ինքնակամ է ըդհատել արձակուրդը. «Լևոն Երանոսյանը, ինքնակամ ընդհատել է արձակուրդն ու ծառայողական անհրաժեշտությունից ելնելով վերադառնում է աշխատանքի»:
Նշենք, որ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում կազմակերպված բախումների ժամանակ, երբ ծեծուջարդի ենթարկեցին լրագրողներին, ոստիկանության գործող անձանցից մեկը եղել է ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լյովա Երանոսյանի եղբայր, ՀՀ ՈԶ 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանը, ում օրեր անց աշխատանքից հեռացրին:
Թե որքանով է այս հետականչումը, կամ ոստիկանության պնդմամբ ինքնակամ վերադարձը ևս կապված այդ դեպքերի պարզ կլինի առաջիկայում:
Նշենք, որ News.am-ում էր տեղեկություն տարածվել, որ փոխոստիկանապետը ետ է կանչվել արձակուրդից: