«Երևանյան ամառ 2016» եռամսյա ծրագրի շրջանակում անցկացվող Երևանի գարեջրի 3-րդ փառատոնն արդեն մեկնարկել է: Փառատոնը մեկնարկեց անսպասելի դեպքով: Տարեց մի քաղաքացի մտավ ջրի մեջ և սկսեց պարել երաժշտության ներքո` ուրախացնելով հավաքվածներին: Այս մարդը, ով հաշմանդամություն ուներ, միանգամից գրավեց փառատոնի մասնակիցների ուշադրությունը:
Քաղաքացին ջրում բավականին երկար ժամանակ մնաց, որից հետո հսկող ոստիկանների հորդորով դուրս եկավ ջրից:
ArmLur.am-ի այն հարցին, թե ինչու էր մտել ջուրը, քաղաքացին պատասխանեց, որ ցանկանում էր մարդկանց ուրախացնել: Նա նաև ասաց, որ արդեն հասցրել է մեկ շիշ գարեջուր խմել: