Երևանում ընթացող ֆուտզալի ՈւԵՖԱ-ի Գավաթի A խմբի մրցաշարում կայացավ նախավերջին հանդիպումը: Շվեյցարական «Ֆուտզալ Մանիակս»-ի ու դանիական «Գենտոֆտեի» միջև խաղն ավարտվել է վերջինիս՝ 8:2 հաշվով հաղթանակով:
Ուշագրավ է, որ շվեյցարացիները հաշվի մեջ առաջ էին 2:0 հաշվով, սակայն հետագայում մրցակցին թույլ տվեցին 8 անպատասխան գնդակ խփել: Այդ 8 գնդակիներից 7-ը գրանցվել է երկորրդ խաղակեսում:
3 տուրերից հետո «Գենտոֆտեն» ունի 6, իսկ շվեյցարացիները միավոր չունեն: