Կարեւորը արարքին վերջնական գնահատական տրվի. ՀՔԾ նախկին պետը` «Սասնա ծռեր»-ի գործի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի հետ` հասկանալու համար, թե նա ինչպես է գնահատում տեղի ունեցած իրադարձությունները, ինչին ի պատասխան ՀՔԾ նախկին պետը ասել էր. «Որեւէ բան չեմ կարող ասել, չեմ առնչվում, ինֆորմացիա քիչ ունեմ: Տարբեր հեղինակավոր մարդիկ տարբեր կարծիքներ են ասում, ոչինչ չեմ կարող ասել: Ինձ ճիշտ հասկացեք, ես արդեն երեք տարի թոշակի անցած մարդ եմ եւ այդպիսի բաներով չեմ զբաղվում: Խնդրեմ՝ ուրիշ հարց:

Իսկ այն հարցին, թե Ձեր պրակտիկայում ունեցե՞լ եք նման դեպք, որ հանցանք կատարողին համարել եք մարդասպան, բայց մեղադրանքի հիմքում այդ մասին չեք դրել: Հիմա այդպիսի նախադեպ կա. ԱԱԾ-ն ասաց, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները ահաբեկիչներ են, բայց նման մեղադրանք չկա: Ինչո՞ւ, Անդրանիկ Միրզոյանը նշել էր. «Չգիտեմ, չեմ կարող ասել, ուղղակի կարող եմ միայն ժպտալ»:

ArmLur.am –ը ՀՔԾ նակին պետ Անդրանիկ Միրզոյանից հետաքրքրվեց, թե ինչ ի նկատի ունի նա, երբ նա իրավապահների գործողություններին հայտնում է, թե ուղղակի կարող եմ միայն ժպտալ, Անդրանիկ Միրզոյանը նշեց. «Ես սկզբնամասում բացատրել էի, որ որեւ իմֆորմացիայի չեմ տիրապետում հետեւապես չեմ կարող որեւէ իրավական գնահատական տալ: Փառք Աստծո այնտեղ կան խելացի մարդիկ, ովքեր կարող են տալ օբյեկտիվ բազմակողմանի գնահատական: Իսկ ինչ վերաբերում է ժպտալուն, ես էլի եմ ժպտում, քանի որ մի հարցը մի քանի անգամ է տրվում, իսկ ինձ մնում է միայն ժպտալ, ուրիշ ոչինչ ի նկատի չունեմ եւ չեմ ունեցել:

Գիտեք ինչ ցանկացած հանցադեպի հետ կապված քրեական գործերը, երբ հարուցվում են, կարող են նախնական մեկ հոդվածով հարուցվել, երբեմն ինչ-որ տեղ ճիշտ չհարուցվել, բայց դա չի կարեւորը, կարեւորը արարքին վերջնական գնահատական տրվի: Նախաքննության ձեռք բերված ապացույցների հիման վրա արդեն նոր իրավական գնահատական է տրվում, իսկ իրավական գնահատական տվողը դա քննիչն է, որը տիրապետում է քրեական գործի նյութերին» :




Լրահոս