Իրանի պաշտպանության նախարարությունը մոտ ապագայում կսկսի հականավային թևավոր հրթիռների արտադրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի պաշպանական­ արդյունաբերական համալիրը (ՊԱՀ) մոտ ապագայում կսկսի կսկսի հականավային թևավոր հրթիռների արտադրությունը։ Այս մասին հայտնել է Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեհղանը՝ Իրանի ՊԱՀ­ի նվաճումների ցուցահանդես այցելության ընթացքում։ «Մոտ ապագայում մենք կստանանք ծովային տեղակայման հականավային գերձայնային թևավոր հրթիռներ։

Վերջին տարիներին մեզ հաջողվել է հասնել նշանակալի արդյունքների հրթիռային տեխնիկայի կատարելագործման ասպարեզում, ինչը թույլ է տվել 2­3 անգամ բարելավել իրանական հրթիռների բնութագրերը։ Առաջին հերթին, խոսքը նշանառության համակարգի, արագության և գործողության շառավղի մասին է»,­ նշել է Հուսեյն Դեհղանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, վկայակոչելով ՏԱՍՍ­-ը, նրա խոսքով, ներկայում Իրանի ՊԱՀ­-ում գործում են 3 150 ընկերություններ, որոնցից 360-­ն իրականացնում են հետազոտական աշխատանքներ ու ևս 360­-370­-ը զբաղվում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի նախագծերով։




Լրահոս