Արմեն Մարտիրոսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվել է մեկուսացման մեջ. ինչ է պատմում «Ժառանգության» փոխնախագահը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` այս տարվա հուլիսի 29-ին ձերբակալվել, ապա կալանավորվել էր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելը:

Կալանավորումից 15 օր անց ` օգոստոսի 17-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց 1 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակել՝ փոխելով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը: «Նուբարաշեն ՔԿՀ»-ում տիրող իրավիճակի, իր հանդեպ վերաբերմունքի և հետագա ծրագրերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Արմեն Մարտիրոսյանին հետ:

«Ըստ էության` մեկուսացման մեջ եմ եղել: Երբ տեղափոխել են խուց, մենակ եմ եղել, թե ինչ հարաբերություններ են այնտեղ տիրում, չեմ կարող ասել, քանի որ շփվել եմ բացառապես աշխատակիցների, փաստաբանիս հետ: Ուրիշ որևէ անձի հետ շփում չի եղել»,- նշեց նա:

Մարտիրոսյանի խոսքով` իրեն մեկուսացման մեջ պահելը և, առհասարակ, կալանավորելը քաղաքական հետապնդումների հետևանք է եղել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս