Պլանային ջրանջատում Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում և Արմավիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  օգոստոսի 25-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների  ջրամատակարարումը.

  1. Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի և Սպանդարյան կայարանի,
  2. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի 6-ից-23 փողոցների և Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի հանրային բաժանորդների,
  3. Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի և հարակից զորամասերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ




Լրահոս