Ծաղկահովիտի ՏԻՄ ընտրությունների շուրջ անհասկանալի զարգացումներ են տեղի ունենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արարատ Խանդոյանի կինը հայտարարաությամբ էր հանդես եկել, որտեղ նշվում է հետևյալը. «Ծաղկահովիտի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ՀՅԴ մարզային և տարածքային կառույցները հրաժարվում են ինձ նշանակել Ծաղկահովիտի ընտրատեղամասում, որպես ընտրական հանձնաժողովի անդամ»:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Արարատ Խանդոյանի կնոջ` Սոնա Թամարյանի հետ` հասկանալու համար, թե ինչն է իրադարձությունների նման զարգացման պատճառը, և ինչ փուլում է գտնվում գործընթացը: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ Արագածոտնի մարզպետն ասել է, որ ոչ մի խնդիր չի տեսնում, կարող է ընդգրկվել հանձնաժողովում: «Հանձնաժողովի նախագահն ասում է 400 հոգի են, կարաս ուրիշ տեղ լինես, բայց Ծաղկահովիտինը չես կարող: Ինձ էլ ուրիշ տեղ պետք չէ: Այսօր առավոտյան արդեն իսկ պարզ դարձավ, որ չեմ կարող ընդգրկվել Ծաղկահովիտի հանձնաժողովում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Արայիկ Խանդոյանի առաջադրվելու խնդրին, դեռևս նորություններ չկան. «Ամբողջ գյուղը կանգնած է Արայիկի կողքին»:




Լրահոս