Սանկտ Պետերբուրգում ադրբեջանական շուկայում կրկին փոխհրաձգություն է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ Պետերբուրգում բանջարեղենի բազայում, որտեղ առևտրականների մեծամասնությունը ադրբեջանցիներ են, կրկին փոխհրաձգություն է տեղի ունեցել, փոխանցում է Rusarminfo-ն:

Նախնական տեղեկություններով՝ օգոստոսի 23-ին առավոտյան երկու տղամարդկանց միջև կոնֆլիկտ է ծագել, որից հետո նրանցից մեկը կրակ է բացել մյուսի ուղղությամբ տրավմատիկ զենքից:

Տուժածին հոսպիտալացրել են, մեղավորը դեպքի վայրից թաքնվել է:

Հիշեցնենք, որ նման դեպք էր տեղի ունեցել հունիսի 20-ին: Փոխհրաձգության արդյունքում ադրբեջանցի գործարար էր սպանվել:




Լրահոս