Քաղաքացիներն անակնկալի են եկել. Հովիկ Աբրահամյանը մետրոյով է երթևեկում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս Ծաղկաձորում մեկնարկած «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատմել է, որ վերջերս Դավիթ Հարությունյանի հետ միասին «Բաղրամյան» կայարանից մետրոյով եկել են Հանրապետության հրապարակ, եւ իր գոհունակությունն է հայտնել մետրոպոլիտենի աշխատանքից`  նշելով, որ վերջին տարիներին կատարված բարեփոխումները եղել են արդյունավետ՝ ավելի հարմարավետ դարձնելով տրանսպորտային այս միջոցը: Սա անակնկալի է բերել հավաքվածներին, քանզի տեղյակ չեն եղել, որ վարչապետը մետրոյով էլ է երթեւեկում: Հիշեցնենք, որ վերջերս Սերժ Սարգսյանն էլ մետրոյով գնացել էր Սուքիասյանների «Ռոսիա Մոլի» բացմանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս