«Յուղոտ» պաշտոն ՀՀԿ-ականի համար. բուհերը միացնելով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում կառավարությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարությունը պատրաստվում է երկու բուհեր միավորել Գյումրու  Մ. Նալբանդյանի  անվան պետական  մանկավարժական ինստիտուտը եւ Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը, ու այդ երկու ԲՈՒՀ-երի հենքի վրա ստեղծել Գրիգոր Նարեկացու անվան Շիրակի պետական համալսարան: Նորաստեղծ` «խոշորացված» ԲՈՒՀ-ի ռեկտոր կնշանակվի ՀՀԿ-ի Շիրակի տարածքային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը, որը ներկայումս հանդիսանում է Գյումրու  Մ. Նալբանդյանի  անվան պետական  մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատարը:

Այս գործարքի մեխերից մեկն էլ լինելու է այն, որ միավորման արդյունքում «ազատվելու» է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի գույքի մի մասը, որը սկզբում հանձնվելու է ՀՀ պետական գույքի կառավարման վարչության տնօրինմանը: Այսինքն՝ միավորման արդյունքում ՀՀ կառավարությունը մի կողմից ՀՀԿ-ականի համար առավել «յուղոտ պաշտոն» է ստեղծում, մյուս կողմից նոր գույք է ազատում` չնչին գներով սեփականաշնորհելու համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս