«Սասնա Ծռերի» սկսած ապստամբությունը նորանոր ալիքներ է ունենալու. Վարուժան Ավետիսյանի նամակը «Վարդաշեն» ՔԿՀ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ, մասնավորապես, ասվում է.

«Մեր երկիրը զավթած ներքին թշնամին եւ նրա օտար տերերը հասկանում են, որ ս.թ. հուլիսի 17-ին «Սասնա Ծռերի» սկսած ապստամբությունը նորանոր ալիքներ է ունենալու: Ուստի նրանք հետեւողականորեն ձգտում են ստեղծել ապստամբության սրբազան իրավունքը կասկածի տակ առնելու եւ նույնիսկ դատապարտելի համարելու եւ մերժելու տրամադրություններ:

Նրանք ձգտում են մեզ ներչնչել, թե «քարի մեջ արյուն կա» եւ վախեցնել, որ «եղածն էլ կկորցնեք»: Սակայն նրանց ջանքերը զուր են: «Սասնա Ծռերի» զինված ընդվզման կայծը վառել է ժողովրդի ոգու կրակը, եւ նա այլեւս իր էպոսի մեջ է:

Ժողովուրդը գիտակցում է, որ մեր պարագայում ապստամբության իրավունքը ոչ միայն այս պահին ապրողների, այլեւ սերունդների ազատ եւ արժանապատիվ կյանքի, ազգային ապագայի, պետականության եւ Հայրենիքի իրավունքների երաշխիք է: Նա ոչ միայն հասկանում է, որ «քարի մեջ արյուն կա» եւ «եղածն էլ կկորցնեք» ասողներն իրականում ուզում են քարով ջարդել մեր գլուխը եւ եղածն էլ խլել մեզանից, այլեւ արդեն սարսափահար է արել Ցռան Վերգոյին, եւ իր Թուր Կեծակին է բարձրացնում «Մսրա Մելիք» համակարգին մեջտեղից կիսելու համար:

Կեցցե՝ ապստամբության սրբազան իրավունքը եւ այն էպոսային Հայքը, որ վաղն է գալու»:




Լրահոս