Արդեն հայտնել էինք, որ այսօր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ են այցելել Էրեբունի ԲԿ-ի բժիշկները, ովքեր հնարավորություն ստացան տեսակցել «Սասնա ծռեր» խմբավորման վիրավոր անդամ Հովհաննես Հարությունյանին:
Մեր թղթակիցը հայտնում է, որ Հովհաննես Հարությունյանի ընտանիքի կողմից ուղարկված անձնական բժշկին ու բուժքույրին ներս չեն թողնում` պատճառաբանելով ինչ-որ փաստաթղթային հարցերով: Այժմ փաստաբանը ներս է մտել` պարզելու հայմար, թե որն է դրա պատճառը:
Հիշեցնենք, որ երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիվանդանոցում պահվող «Սասնա ծռեր» խմբի անդամների առողջական վիճակով մտահոգ նրանց հարազատները, ինչպես նաև նրանց սատարող մի խումբ քաղաքացիներ Մարդու իրավունքների գրասենյակում ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի հետ հանդիպումից հետո երթով շարժվել էին դեպի Արդարադատության նախարարություն, ապա Դատապարտյալների հիվանդանոց:
Ցույցի մասնակիցները տեղեկացել էին, որ այսօր էրեբունի հիվանդանոցից երկու բժիշկ են գալու ստուգելու Սասնա ծռերի անդամներին, մասնավորապես՝ Հովհաննես Հարությունյանին և որոշելու բուժման ընթացքը:
Մանրամասները` քիչ անց